Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նարնջի հյութը կկանխարգելի աթերոսկլերոզը և շաքարախտը

Նարնջի հյութը կկանխարգելի աթերոսկլերոզը և շաքարախտը

Ըմպելով նարնջի հյութ յուղոտ սննդի կամ այսպես կոչված «արագ» սննդի ընդունման հետ միասին` կարելի է պակասեցնել օքսիդատիվ սթրեսների և բորբոքումների հետևանքով օրգանիզմին պատճառվող բացասական ազդեցությունը` կանխարգելելով անոթային հիվանդությունները։ Այս մասին հայտարարել են Բուֆֆալո համալսարանի էնդոկրինոլոգները։


Անհրաժեշտ է իմանալ, որ ազատ ատոմների խումբն առաջացնում է բորբոքային պրոցեսներ` անոթային հյուսվածքներում բարձրացնելով ուղեղի կաթվածի կամ ինֆարկտի վտանգը: Նարնջի հյութը` օժտված լինելով նարինգենինի և գեսպիրիդինի հզոր ազդեցությամբ, հնարավորություն ունի կանխարգելել վերոնշյալ հիվանդությունների առաջացումն ու զարգացումը։ Այս մասին պնդում է բժիշկ Հուսամ Հանիմը։ Նրա հեղինակած հետազոտության արդյունքում առաջին անգամ ապացուցվել է, որ նարնջի հյութի օգտագործումը ճարպերով և ածխաջրատներով հարուստ սննդի հետ միասին, կանխարգելում է ազատ ռադիկալների  և բորբոքային պրոցեսում գտնվող մոլեկուլների աճը։


Բորբոքային պրոցեսի հետ կապված խնդիրները շատ կարևոր են, քանի որ եթե սրան գումարվում է նաև գլյուկոզայի և տրիգլիցերիդների մեծ չափաքանակ, կարող են զարգանալ սրտանոթային հիվանդություններ։


Գիտնականները մի հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 20-40 տարեկան երեք խումբ տղամարդիկ և կանաք։ Նրանք չեն տառապել ճարպակալմամբ և օգտագործել են մոտովորապես 900 կկալ սննդային արժեքով նախաճաշ` հացից, ձվից և երշիկեղենից բաղկացած ։ Մասնակիցներից յուրաքանչյուրի օրգանիզմը ստանում էր 81 գ ածխածին, 51 գ ճարպ և 32 գ սպիտակուց։


Նախաճաշի ընթացքում առաջին խումբը խմում էր 300 մլ նարնջի հյութ, երկրորդ խումբը նույնքան ըմպելիք, որը պարունակում էր շաքար, իսկ երրորդ խումբը սննդի ընդունման հետ միասին խմում էր ջուր։ Գիտնականները մասնակիցներից վերցրել են արյան փորձանմուշներ, ինչպես քաղցած ժամանակ, այնպես էլ սննդի օգտագործումից 1,3 ժամ և 5 ժամ անց։ Արյան առաջին վերլուծությունը ցույց է տվել, որ արդյունքները գրեթե համանման են, սակայն սննդի օգտագործումից հետո արված հետազոտությունը բացահայտել է, որ ազատ ռադիկալների քանակը աճել էր 62%-ով` ջրի օգտագործման դեպքում, 63%-ով` քաղցր հյութ խմելուց հետո և 47%-ով` նարնջի հյութ ըմպելու արդյունքում։

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ